|
|
|
|
|
| ԱԿՏԻՎ |
Անձի կամ կազմակերպության սեփականություն, որն ունի փողային արժեք: Օրինակ` անշարժ գույքի սեփականության իրավունք, նյութական սեփականության կամ իրավասու պահանջներ ուրիշների նկատմամբ: Բանկային գործ. Վարկեր, ներդրումներ արժեթղթերում և պահանջներ այլ բանկերի նկատմամբ: Ֆինանսներ. ընթացիկ ակտիվներ- կանխիկ փող, կարճաժամկետ ակտիվներ, որոնք մեկ տարվա ընթացքում կարող են փոխարկվել կանխիկի: Ֆիքսված ակտիվներ- կահույք, անշարժ գույք և այլն, որոնք ժամանակի ընթացքում արժենվազում են: Ոչ նյութական ակտիվներ- արտոնագրեր, առևտրային նշան, վարկանիշ, որոնք ունեն արժեք և կրում են ծախքեր: Գրավադրված ակտիվներ- գրավապահում բանկային փոխառության կամ արժեթղթերի եզրաչափային ձեռք բերման համար:
|
|
|
|
| ԱԿՐԵԴԻՏԻՎ |
Առևտրային վարկագիր, որը բանկի կողմից ապահովում է վճարումը ապրանք վաճառողին, ինչը տեղի է ունենում ակրեդիտիվում նշված փաստաթղթերը վաճառողին առաքելու դեպքում:
|
|
|
|
| ԱՎԱՆԴ |
1. Ֆինանսաբանկային հաստատությունում հաճախորդի հաշվի վրա տեղաբաշխված կանխիկ միջոցներ, չեկեր կամ փոխգրեր: Բանկերը լայնորեն տարբերություն են սահմանում ցպահանջ ավանդների (ընթացիկ հաշիվներ, որոնցից հաճախորդները կարող են ցանակացած ժամանակ փող ստանալ) և ժամկետային ավանդների միջև, որոնց վրա տոկոս է հաշվարկվում, և վերջինս ստացման ենթակա է հատուկ նշված ժամկետում: 2. Որոշակի նպատակով բանկում կամ այլ հաստատությունում, կամ անձի մոտ տեղաբաշխված արժեթղթեր: 3. Կալվածատիրոջ մոտ կամ սպասարկող ու ծառայություններ մատուցող ընկերություններում տեղադրված գումարներ: 4. Որպես գրավապահում տրամադրված գումար` պայամանագիրն ավարտելու մտադրությամբ կամ երաշխիք` պայամանագիրը չկատարելու դիմաց:
|
|
|
|
| ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՆԿ |
Բանկային հաստատության տեսակ, որը մասնագիտանում է արդյունաբերական հավաստագրերի դիմաց վարկերի տրամադրման և միջոցների ներգրավման մեջ: ԱՄՆ-ում ռեսուրսները ներգրավվում են այսպես կոչված` արդյունաբերական ներդրումային հավաստագրերի թողարկաման հիման վրա:
|
|
|
|
| ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԲԱՆԿ (ՆԵՐԱՐՏԲԱՆԿ) |
Արտաքին առևտուրը խթանող բանկ: ԱՄՆ-ում անկախ լինելով ԱՆԲ-ն իրավունք ունի ուղղակիորեն փոխառություններ ստանալ գանձապետարանից: Հիմնականում ԱՆԲ-ի նպատակներն են` ա) ֆինանսավորել ներմուծումն ու արտահանումը, բ) վարկավորել արտերկրի փոխառուներին, գ) ապահովել զեղչադրույքային վարկերով, դ) տրամադրել արտահանման երաշխիքներ` ապահովագրելով առևտրային և այլ ռիսկերից:
|
|
|
|
| Անձնական ծածկագիր(PIN կոդ ) |
"Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: Անձնական ծածկագիրը(PIN կոդը) տրամադրվում է փակ ծրարի մեջ: Այն հանդիսանում է գաղտնի կոդ:"
|
|
|
|
| Ապահովագրական բրոքեր |
"Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: Համաձայն ""Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին"" ՀՀ օրենքի Գլուխ 1, հոդված 3. ""4) ապահովագրական բրոքեր` Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն , 5) ապահովագրական բրոքերային գործունեություն` անձի կողմից ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում` ապահովագրական ընկերության անունից եւ հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում"":"
|
|
|
|
| Ապահովագրական ընկերություն |
"Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ Ապահովագրական ընկերությունը ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է:"
|
|
|
|
| Ապահովագրական պայմանագիր |
"Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում: Համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», Գլուխ 54, Հոդված 996՝ «1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուu կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնաuը կամ դրա մի մաuը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական եւ (կամ) պատահական բնույթ եւ կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաuտի եւ ակնկալվող իրադարձության տեղի ունենալը): 2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիuի պայմանագիրն առ ոչինչ է:»"
|
|
|
|
| Ապահովագրական պատահար |
"Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: "
|
|
|
|
| Ապահովագրական ռիսկ |
Ապահովագրական պատահարի վրա հասնելու կամ դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է:
|
|
|
|
| Ավանդի պայմանագիր |
"Ավանդի պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է բանկի և ավանդատուի միջև, որով բանկը,ընդունելով ավանդատուից կամ ի օգուտ ավանդատուի մեկ այլ անձից ստացված ավանդը, պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով տոկոսներ վճարել դրա դիմաց: Համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», Գլուխ 54, Հոդված 902՝ «1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից»: Համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», Գլուխ 54, Հոդված 904՝ «1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր: Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր,բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով: 2. Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է»:"
|
|
|
|
| Արժեթուղթ |
"Սահմանված ձևով և վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է: Արժեթուղթը իրավունք է տալիս այն տիրապետողին ստանալու կանոնավոր եկամուտ ներդրված կապիտալի կամ տրամադրված փոխառության դիմաց: Տես նաև` բաժնետոմս և պարտատոմս:"
|
|
|
|
| Արտոնյալ բաժնետոմս |
"Բաժնետոմս, որը նրա տիրոջը առաջնահերթ իրավունք է տալիս ստանալու հաստատագրված շահաբաժին(դիվիդենտ), սակայն միևնույն ժամանակ իրավունք չի տալիս մասնակցելու բաժնետերերի ընդհանուր ժողովին և ընկերության կառավարման կապակցությամբ որոշումներ կայացնել: Ի տարբերություն հասարակ բաժնետոմսերի, արտոնյալ բաժնետոմսերը ունեն պահանջների գերադասելի իրավունք: Հասարակ բաժնետոմսերի տերերը չեն կարող շահաբաժին ստանալ, քանի դեռ արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինները լրիվ վճարված չեն:"
|
|
|
| |