„Կանոններ և Պայմաններ“ “E-Banker` իմ բանկիրը” համարարգի
1. Ընդհանուր դրույթներ
1.1 „E-Banker` իմ բանկիրը“-ը (այսուհետ` E-Banker) www.banker.am կայքի (այսուհետ` Կայք) շրջանակներում գործող հայտարարությունների համակարգ է (այսուհետ` E-Banker)` ծրագրային միջոց է, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցվել E-Banker-ում և ստանալով իրավասություններ` իրականացնել Կայքում նախատեսված գործողությունները:
1.2 „E-Banker` իմ բանկիրը“ համակարգում գրանցված մասնակիցները մասնակցելով համակարգին պարտավոր են պահպանել սույն „Կանոնները և Պայմանները“:
2. Մասնակիցներ, կանոններ, պայմաններ
E-Banker-ում նախատեսված են գրանցվողների` այսուհետեև Մասնակիցներ, գրանցման և իրավասությունների հետևյալ տեսակները`
2.1 Բանկ, ՈՒՎԿ` պատվերների սպասարկման համար
2.1.1 Իրավասություններ, գործողություններ
2.1.1.1 Այս տեսակի Մասնակիցները` ապահովելով E-Banker-ի գրանցման ձևում իրենց տվյալների լրացումը, E-Banker-ի կողմից կարող են ստանալ E-Banker-ում գրանցված Մասնակիցների` բանկային ծառայությունների պատվիրատուների (այսուհետ` Պատվիրատու) ծառայությունների ստացման հայտերին առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն:
2.1.1.2 E-Banker-ը կարող է մերժել տվյալ տեսակի Մասնակիցների գրանցումը կամ դադարեցնել արդեն գրանցված Մասնակիցների իրավասություները իր իսկ հայեցողությամբ, եթե վերջիններս չեն համապատասխանում E-Banker-ի պահանջներին` Մասնակիցներին ներկայացվող պահանջներին և/կամ գործողություններին և գործում են E-Banker-ում` խախտելով իրավական և գործնական էթիկայի նորմերը:
2.1.1.3 Այս տեսակի մասնակիցները E-Banker-ում նախատեսված ձևերով կարող են ստանալ Պատվիրատուների կողմից իրենց ուղղված ծառայությունների մատուցման հայտարարությունները, տալ իրենց առաջարկները կամ մերժել հայտը:
2.1.2 Պատասխանատվություն
2.1.2.1 Մասնակիցը E-Banker-ում գրանցվելուց պարտավոր է ներկայացնել իր իսկ մասին ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցվելով և կատարելով գործողություններ E-Banker-ում, Մասնակիցը համաձայնվում է հասանելի դարձնել իր կողմից E-Banker-ում ստեղծված տեղեկատվությունը և նախատեսված գործողությունները E-Banker-ի մասնակից Պատվիրատուներին և երրորդ անձանց` Կայքին և կայքի հետ առնչվող անձանց:
2.1.2.2 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում Մանակիցների կողմից զետեղված տեղեկատվության, ծառայությունների ստացման հայտարարությունների և առաջարկների ու մերժումների համար և պատասխանատվությունը E-Banker-ում Մասնակիցների գործողությունների համար կրում հենց իրենք` Մասնակիցները, իսկ ծառայությունների ստացման հայտարարությունները և առաջարկները ու մերժումները հանդիսանում են մասնակիցների նախնական մտադրությունների մասին տեղեկատվություն և չեն հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված բանկային գաղտնիք:
2.1.2.3 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում գրանցված բանկերի և ՈՒՎԿ-րի առաջարկների, մերժումների կամ դրանց բացակայության համար:
2.1.2.4 E-Banker-ը պարտավոր է ապահովել Մասնակիցների տեղեկատվության, ծառայությունների ստացման հայտարարությունների զետեղումը E-Banker-ում իր տեխնիկական հնարավորությունների շրջանակներում, իսկ Մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում` չզետեղել տեղեկատվությունը կամ արգելել մուտքը E-Banker:
2.1.2.5 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում Մասնակիցների անունից` մուտքի գաղտնաբառին տիրապետելու հետևանքով կամ այլ կերպ, այլ անձանց հանդես գալու` համակարգ մուտք լինելու և գործողություններ կատարելու համար, սակայն Մասնակցի դիմումի հիման վրա կամ իր հայեցողությամբ կարող է արգելափակել տվյալ գրանցված Մասնակցի մուտքը և գործողությունները E-Banker-ում:
2.1.2.6 Պատվիրատուի իրական անունը (անվանումը) չի պահանջվում E-Banker-ում գրանցվելուց, այն գրանցվում է E-Banker-ում մուտքի պայմանական անունով` ստանալով Մասնակցի ունիկալ համարը, և E-Banker-ը չի տիրապետում Պատվիրատուի տվյալներին և նրա իրական նույնականացումը (իդենտիֆիկացումը) անհնար է: Պատվիրատուն բանկի, ՈՒՎԿ-ի կողմից ճանաչվում է Պատվիրատուի ունիկալ համարով, որը հիմք է հանդիսանում հետագայում E-Banker-ի շրջանակներից դուրս` բանկ, ՈՒՎԿ հնարավոր այցելելության դեպքում վերջինիս կողմից Պատվիրատուի ճանաչման, նույնականացման և հետագա բանակցությունների համար:
2.1.3 Այլ դրույթներ, պայմաններ
2.1.3.1 Գրանցվելով E-Banker-ում Մասնակիցը համաձայնվում է սույն Կանոններին և Պայմաններին:
2.1.3.4 Մասնակիցների գրանցումը և գործողությունները E-Banker-ում վճարովի են և կարգավորվում են երկկողմանի Պայմանագրով, սույն Կանոններով և Պայմաններով և E-Banker-ում զետեղված ցուցումներով և ձևերով:
2.2 Բանկային ծառայությունների Պատվիրատու
2.2.1 Իրավասություններ, գործողություններ
2.2.1.1 Այս տեսակի Մասնակիցները` ապահովելով E-Banker-ի գրանցման ձևում իրենց տվյալների լրացումը, E-Banker-ի կողմից կարող են ստանալ E-Banker-ում գրանցված բանկերին և ՈՒՎԿ-րին ուղղված ծառայությունների ստացման հայտերի ձևավորման և զետեղման հնարավորություն:
2.2.1.2 E-Banker-ը կարող է մերժել տվյալ տեսակի Մասնակիցների գրանցումը կամ դադարեցնել արդեն գրանցված Մասնակիցների իրավասություները իր իսկ հայեցողությամբ, եթե վերջիններս չեն համապատասխանում E-Banker-ի պահանջներին` Մասնակիցներին ներկայացվող պահանջներին և/կամ գործողություններին և գործում են E-Banker-ում` խախտելով իրավական և գործնական էթիկայի նորմերը:
2.2.1.3 Այս տեսակի մասնակիցները E-Banker-ում նախատեսված ձևերով կարող են ստեղծել և ուղղել իրենց կողմից ծառայությունների ստացման հայտարարությունները E-Banker-ում գրանցված բանկերին և ՈՒՎԿ-րին, ստանալ առաջարկներ կամ մերժումներ և կատարել առաջարկների նախնական ընտրություն` տեղեկացնելով դրա մասին E-Banker-ում:
2.2.2 Պատասխանատվություն
2.2.2.1 Մասնակիցը E-Banker-ում գրանցվելուց պարտավոր է ներկայացնել իր իսկ մասին ճշգրիտ տեղեկատվություն: Մասնակցի իրական անունը (անվանումը) չի պահանջվում E-Banker-ում գրանցվելուց, Մասնակիցը գրանցվում է E-Banker-ում մուտքի պայմանական անունով` ստանալով Մասնակցի ունիկալ համարը, և E-Banker-ը չի տիրապետում պատվիրատուի տվյալներին և Մասնակիցների իրական նույնականացումը (իդենտիֆիկացումը) անհնար է:
2.2.2.2 Գրանցվելով և կատարելով գործողություններ E-Banker-ում, Մասնակիցը համաձայնվում է հասանելի դարձնել իր կողմից E-Banker-ում ստեղծված տեղեկատվությունը և նախատեսված գործողությունները E-Banker-ի մասնակից բանկերին, ՈՒՎԿ-րին և երրորդ անձանց` Կայքին և կայքի հետ առնչվող անձանց:
2.2.2.3 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում Մանակիցների կողմից զետեղված տեղեկատվության, ծառայությունների ստացման հայտարարությունների և առաջարկների ու մերժումների համար և պատասխանատվությունը E-Banker-ում Մասնակիցների գործողությունների համար կրում հենց իրենք` Մասնակիցները, իսկ ծառայությունների ստացման հայտարարությունները և առաջարկները ու մերժումները հանդիսանում են մասնակիցների նախնական մտադրությունների մասին տեղեկատվություն և չեն հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված բանկային գաղտնիք:
2.2.2.4 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում գրանցված բանկերի և ՈՒՎԿ-րի առաջարկների, մերժումների կամ դրանց բացակայության համար:
2.2.2.5 E-Banker-ը պարտավոր է ապահովել Մասնակիցների տեղեկատվության, ծառայությունների ստացման հայտարարությունների զետեղումը E-Banker-ում իր տեխնիկական հնարավորությունների շրջանակներում, իսկ Մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում` չզետեղել տեղեկատվությունը կամ արգելել մուտքը E-Banker:
2.2.2.6 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում Մասնակիցների անունից` մուտքի գաղտնաբառին տիրապետելու հետևանքով կամ այլ կերպ, այլ անձանց հանդես գալու` համակարգ մուտք լինելու և գործողություններ կատարելու համար, սակայն Մասնակցի դիմումի հիման վրա կամ իր հայեցողությամբ կարող է արգելափակել տվյալ գրանցված Մասնակցի մուտքը և գործողությունները E-Banker-ում:
2.2.3 Այլ դրույթներ, պայմաններ
2.2.3.1 Գրանցվելով E-Banker-ում Մասնակիցը համաձայնվում է սույն Կանոններին և Պայմաններին:
2.2.3.2 Մասնակիցների գրանցումը և գործողությունները E-Banker-ում անվճար են և կարգավորվում են սույն Կանոններով և Պայմաններով և E-Banker-ում զետեղված ցուցումներով և ձևերով:
2.2.3.3 E-Banker-ը կարող է E-Banker-ում Մասնակիցների գրանցման և գործողությունների համար պայմանագրային հիմունքներով սահնանել իր ծառայությունների մատուցման վճարներ` E-Banker-ի շրջանակներում նախօրոք տեղեկացնելով դրա մասին Մասնակիցներին:
2.3. Կազմակերպություն` Banker.am-ում հայտարարությունների ստեղծման համար
2.3.1 Իրավասություններ, գործողություններ
2.3.1.1 Այս տեսակի Մասնակիցները` ապահովելով E-Banker-ի գրանցման ձևում իրենց տվյալների լրացումը, E-Banker-ի կողմից կարող են ստանալ Կայքի "Մրցույթներ", "Ուսուցում", "Թափուր աշխատատեղեր" էջերում հայտարարությունների ստեղծման և զետեղման հնարավորություն:
2.3.1.2 E-Banker-ը կարող է մերժել տվյալ տեսակի Մասնակիցների գրանցումը կամ դադարեցնել արդեն գրանցված Մասնակիցների իրավասություները իր իսկ հայեցողությամբ, եթե վերջիններս չեն համապատասխանում E-Banker-ի պահանջներին` Մասնակիցներին ներկայացվող պահանջներին և/կամ գործողություններին և գործում են E-Banker-ում` խախտելով իրավական և գործնական էթիկայի նորմերը:
2.3.2 Պատասխանատվություն
2.3.2.1 Մասնակիցը E-Banker-ում գրանցվելուց պարտավոր է ներկայացնել իր իսկ մասին ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցվելով և կատարելով գործողություններ E-Banker-ում, Մասնակիցը համաձայնվում է հասանելի դարձնել իր կողմից E-Banker-ում ստեղծված տեղեկատվությունը Կայքի այցելուներին, Կայքին և կայքի հետ առնչվող անձանց: E-Banker-ը պատասխանատվություն չի կրում Մանակիցների կողմից զետեղված տեղեկատվության համար և պատասխանատվությունը E-Banker-ում Մասնակիցների գործողությունների համար կրում են հենց իրենք` Մասնակիցները:
2.3.2.2 E-Banker-ը պարտավոր է ապահովել Մասնակիցների տեղեկատվության, հայտարարությունների զետեղումը E-Banker-ում իր տեխնիկական հնարավորությունների շրջանակներում, իսկ Մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում` չզետեղել տեղեկատվությունը կամ արգելել մուտքը E-Banker:
2.3.2.3 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում Մասնակիցների անունից` մուտքի գաղտնաբառին տիրապետելու հետևանքով կամ այլ կերպ, այլ անձանց հանդես գալու` համակարգ մուտք լինելու և գործողություններ կատարելու համար, սակայն Մասնակցի դիմումի հիման վրա կամ իր հայեցողությամբ կարող է արգելափակել տվյալ գրանցված Մասնակցի մուտքը և գործողությունները E-Banker-ում:
2.3.3 Այլ դրույթներ, պայմաններ
2.3.3.1 Գրանցվելով E-Banker-ում Մասնակիցը համաձայնվում է սույն Կանոններին և Պայմաններին:
2.3.3.2 Մասնակիցների գրանցումը և գործողությունները E-Banker-ում վճարովի են և կարգավորվում են երկկողմանի Պայմանագրով, սույն Կանոններով և Պայմաններով, Կայքում և E-Banker-ում զետեղված ցուցումներով և ձևերով:
2.4 Մասնագետ` քվերկությունների, կանխատեսումների համար
2.4.1 Իրավասություններ, գործողություններ
2.4.1.1 Այս տեսակի Մասնակիցները` ապահովելով E-Banker-ի գրանցման ձևում իրենց տվյալների լրացումը, E-Banker-ի կողմից կարող են ստանալ Կայքի "Վարկանիշ, քվեարկություն" էջում բանկերին, ՈՒՎԿ-րին և Ազգային տնտեսական ցուցանիշներին և դրանց վերաբերվող որակական և/կամ քանակական չափորոշիչներին սեփական մասնագիտական գնահատականների (կանխատեսումների) և կարծիքների զետեղման հնարավորություն:
2.4.1.2 E-Banker-ը կարող է մերժել տվյալ տեսակի Մասնակիցների գրանցումը կամ դադարեցնել արդեն գրանցված Մասնակիցների իրավասությունները իր իսկ հայեցողությամբ, եթե վերջիններս չեն համապատասխանում E-Banker-ի պահանջներին` Մասնակիցներին ներկայացվող պահանջներին և/կամ գործողություններին և գործում են E-Banker-ում` խախտելով իրավական և գործնական էթիկայի նորմերը:
2.4.2 Պատասխանատվություն
2.4.2.1 Մասնակիցը E-Banker-ում գրանցվելուց պարտավոր է ներկայացնել իր իսկ մասին ճշգրիտ տեղեկատվություն:
2.4.2.2 Գրանցվելով և կատարելով գործողություններ E-Banker-ում, Մասնակիցը համաձայնվում է հասանելի դարձնել իր կողմից E-Banker-ում ստեղծված տեղեկատվությունը և նախատեսված գործողությունները Կայքի այցելուներին, Կայքին և կայքի հետ առնչվող անձանց:
2.4.2.3 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում Մանակիցների կողմից զետեղված տեղեկատվության, մասնագիտական գնահատականների, կարծիքների համար և պատասխանատվությունը E-Banker-ում Մասնակիցների գործողությունների համար կրում հենց իրենք` Մասնակիցները:
2.4.2.4 E-Banker-ը պարտավոր է ապահովել Մասնակիցների գնահատականների, կանխատեսումների և կարծիքների զետեղումը E-Banker-ում իր տեխնիկական հնարավորությունների շրջանակներում, իսկ Մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում` չզետեղել տեղեկատվությունը կամ արգելել մուտքը E-Banker:
2.4.2.5 E-Banker-ը պատասխանատվություն չի կրում E-Banker-ում Մասնակիցների անունից` մուտքի գաղտնաբառին տիրապետելու հետևանքով կամ այլ կերպ, այլ անձանց հանդես գալու` համակարգ մուտք լինելու և գործողություններ կատարելու համար, սակայն Մասնակցի դիմումի հիման վրա կամ իր հայեցողությամբ կարող է արգելափակել տվյալ գրանցված Մասնակցի մուտքը և գործողությունները E-Banker-ում:
2.4.3 Այլ դրույթներ, պայմաններ
2.4.3.1 Գրանցվելով E-Banker-ում Մասնակիցը համաձայնվում է սույն Պայմաններին:
2.4.3.2 Մասնակիցների գրանցումը և գործողությունները E-Banker-ում անվճար են և կարգավորվում են սույն Կանոններով և Պայմաններով և E-Banker-ում զետեղված ցուցումներով և ձևերով: